ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 254-Ա
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունվարի 17-ի N ՀՕ-5-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
09.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 254-Ա որոշման
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի
անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական
աղբյուրը Իրավական հիմքը
1 2 3 4 5 6
1. «ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2387-Ն որոշման մեջ լրացում
կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը Կադաստրի կոմիտե 2023 թ.
մարտի 1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում 2023 թվականի հունվարի
17-ի «Գույքի նկատմամբ
իրավունքների պետական
գրանցման մասին»
օրենքում լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին»
ՀՕ-5-Ն օրենքի 1-4-րդ հոդվածներ, 7-րդ հոդվածի
2-րդ մաս
2. «Անշարժ գույքի պետական
ռեգիստրի պաշտոնական
կայքէջի էլեկտրոնային
համակարգի միջոցով
իրավական կադաստրի
տեղեկատվության կազմից
համընդհանուր ծանոթացման
համար տրամադրվող անվճար
տեղեկատվության ցանկը և
տրամադրման ժամկետները
սահմանելու մասին»
Կադաստրի կոմիտեի
ղեկավարի ներքին իրավական
ակտի ընդունում Կադաստրի կոմիտե 2024 թվականի
փետրվարի 1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում 2023 թվականի հունվարի
17-ի «Գույքի նկատմամբ
իրավունքների պետական
գրանցման մասին»
օրենքում լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին»
ՀՕ-5-Ն օրենքի 5-6-րդ հոդվածներ, 7-րդ հոդվածի
2-րդ մաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
09.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ