ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 մարտի 2023 թ. N 228-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 95-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 95-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«7.Մասնագիտական թեմաների դասավանդման համար դասաժամերը սահմանվում են ըստ սույն կարգով նախատեսված դասընթացի առարկաների ժամերի քանակների։ Յուրաքանչյուր դասաժամի տևողությունը 45 րոպե է։»,
2) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«8. Մասնագիտական թեմաները և դասաժամերի քանակը հետևյալն է.
Դասընթացի առարկան Դասաժամերի քանակը
Միության տարածք ապրանքների ժամանումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների մեկնումը և դրա հետ կապված մաքսային գործառնությունները
(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 80-րդ հոդված, 14-րդ և 15-րդ գլուխներ, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 68-րդ և 69-րդ հոդվածներ) 2
Մաքսային ընթացակարգեր
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու մասին» թիվ 1359-Ն որոշում) 6
Արգելքներ և սահմանափակումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և(կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն ապահովելու մասին» թիվ 318 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշում, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենքի 7-րդ հոդված) 2
Մաքսային արժեք
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք՝ 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» N 42 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի «Ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին» N 103 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Մաքսային արժեքի որոշման ժամանակ պահուստային մեթոդի կիրառման մասին» N 138 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում) 3
Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին վճարվող այլ վճարներ
(«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 5 և N 8 հավելվածներ, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ բաժին, «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք) 1
Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37 և հոդված 102, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37, հոդված 102, Ազատ առևտրի մասին համաձայնագրեր և ոլորտը կարգավորող ԵՏՀ որոշումներ,
ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում) 1
Ապրանքների բացթողում և ապրանքային հայտարարագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18 և Հոդված 112,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողնմանն առնչվող հարցերի մասին» թիվ 188 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու և մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» 289 որոշում,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում,
Մաքսային միության հանձնաժողովի կոլեգիայի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում 2
Ապրանքների դասակարգում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ պարզաբանումներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ.-ի թիվ 80 որոշում) 2
Մաքսային տարանցում
(ԵՏԱՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 43, Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշում) 1
Մաքսային հսկողություն
(ԵՏԱՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ, 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ,
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 110-րդ հոդվածի 3-րդ կետ,
ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի և/կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում) 2
Ժամանակավոր պահպանություն
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշում) 1
Նախնական հայտարարագրում
(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք հոդված 114) 2
Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգեր, այդ թվում՝
1. ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան 1
2. թույլատվական փաստաթղթեր 1
3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում 4
Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ 4
»,
3) 11-րդ կետում «80 րոպե» բառերը փոխարինել «60 րոպե» բառերով,
4) 13-րդ կետում «6 և ավել դաս» բառերը փոխարինել «8 և ավել դաս» բառերով,
5) 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«16. Գործնական մասը կազմակերպվում է մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ժամանակացույցին և գործնական մասի ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։ Գործնական մասի առավելագույն տևողությունը 2 շաբաթ է։»,
6) 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«26. Գործնական մասը կազմակերպվում է՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցին և ծրագրին համապատասխան՝ ծրագրով նախատեսված ստորաբաժանումներում։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: