ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «հաշվարկման մեծությունների» բառերը.
2) որոշման N 11.1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
16.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մարտի 16-ի N 318-Ն որոշման
«Հավելված N 11.1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 712-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՄԲԵՐԻ
NN
ը/կ Փրկարար ծառայության պաշտոնների խումբը
կամ անվանումը Փրկարարական ծառայության
կոչումը Ծառայության առանձնահատուկ պայմանները Հավելման չափը (դրամ)
1. 5 գեներալ-մայոր Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում,
համակարգում և կազմակերպում 22735
2. 39 գնդապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում 21420
3. 38 20771
4. 37 19454
5. 36 18886
6. 34 18611
7. 33 18160
8. 32 18106
9. 31 փոխգնդապետ Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական 17140
10. 30 16710
11. 29 պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում 16076
12. 24 մայոր Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում 13683
13. 22 12866
14. 19 կապիտան Հրդեհաշիջման, ջրափրկարարական, լեռնափրկարարական աշխատանքների, ականազերծման աշխատանքների, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վտանգավոր նյութերի, տարածքների 11333
15. 9/5 ավագ ենթասպա 37753
16. 8/6 ենթասպա բացահայտման, վնասազերծման ու վարակազերծման աշխատանքների, հատուկ օբյեկտների պահպանության աշխատանքների, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների կանխման, նվազեցման և վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցության աշխատանքների ղեկավարում, համակարգում և կազմակերպում 47813
17. 7/3 ավագ 61038
18. 6/5 ավագ սերժանտ 58737
19. 5/5 սերժանտ 59011
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
16.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: