Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 212-Ա

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ Տաթևիկ Մանուկյանի կողմից, որպես օժանդակություն, Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 113.6 կգ ընդհանուր քաշով, 510 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ փոխադրման ծախսերը կազմել են 288 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 212-Ա որոշման

ՑԱՆԿ

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Միավորի արժեքը (ԱՄՆ-ի

դոլար) Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար)

1. Շապիկ՝ կարճաթև 695 հատ 0.66 459

2. Ամառային կեպի 23 հատ 1.5 34.5

3. Մատիտ՝ «Քռեյոն» 1 տուփ 1 1

4. Մաստակ 1 տուփ

(10 հատ) 0.30 3

5. Տաբատ 1 հատ 12.5 12.5

6. Ընդհանուր 510

Փոխադրման ծախսը կազմել է՝ 288 ԱՄՆ-ի դոլար

ՑԱՆԿ

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ՝ ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

NN

ը/կ Շահառուն Քանակը

1. Ասկերանի շրջանի

Դահրավ գյուղ Կարճաթև շապիկ - 200 հատ - 132 ԱՄՆ-ի դոլար

2. Եղցահող համայնք Կարճաթև՝ շապիկ - 185 հատ – 122.1 ԱՄՆ-ի դոլար

Ամառային կեպի – 23 հատ-34.5 ԱՄՆ-ի դոլար

Մատիտ՝ «Քռեյոն»- 1 տուփ- ԱՄՆ-ի դոլար

Մաստակ- 1 տուփ (10 հատ)- ԱՄՆ-ի դոլար

Տաբատ- 1 հատ- 12.5 ԱՄՆ-ի դոլար

3. Մեծ Շեն համայնք Կարճաթև շապիկ - 120 հատ - 66 ԱՄՆ-ի դոլար

4. Հին Շեն Կարճաթև շապիկ - 120 հատ – 79.20 ԱՄՆ-ի դոլար

5. Լիսագոր համայնք Կարճաթև շապիկ - 90 հատ – 59.4 ԱՄՆ-ի դոլար

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։