Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (12) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունվարի 2002 թվականի թիվ 29

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (12) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 318 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի դեկտեմբեր ամսվա համարի բովանդակությանը:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի դեկտեմբեր ամսվա համարի «Դրամավարկային ամփոփագիրը» (բաժին II):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Դրամավարկային ամփոփագրի» (բաժին II) հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` նոյեմբեր ամսվա ամփոփագրի փոխարեն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։