Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 221-Ա

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարերգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (425 տեղ, 12,786.769 կգ ընդհանուր քաշով, 12,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,564 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող անապահով ընտանիքներին անհատույց հանձնման ծրագիրը:

2 «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

21.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 221-Ա որոշման

ՑԱՆԿ

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

NN

ը/կ Ապրանքատեսակը Չափի միավորը Փաթեթների քանակը Ապրանքի քանակը Մեկ միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1. Ծածկոցներ հատ 2500 0,4 1000,00

2. Հիգիենայի պարագաների հավաքածու (սրբիչ՝ 2 հատ, օճառ, խոզանակ, սանր, եղունգ կտրիչ, սպեղանի) փաթեթ 7440 1 7,440

3. Դպրոցական պարագաների հավաքածու (մկրատ, տետր, քանոն, մատիտի սրիչ, մատիտ, ռետին, գունավոր մատիտների հավաքածու) փաթեթ 6000 0,7 4,200

Ընդամենը արժեքը 12,640

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

21.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։