Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

19 փետրվարի 2002 թվականի թիվ 47

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Թողարկել հայոց գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված ոսկյա հուշադրամ` հետևյալ չափանիշներով.

- անվանական արժեքը` 10000 դրամ

- մետաղը` 999 հարգի ոսկի

- կշիռը` 8,6 գ

- տրամագիծը` 22 մմ

- որակը` պրուֆ

- տպաքանակը` 1000 հատ:

2. Հուշադրամի ուրվագծի ընտրության համար հայտարարել մրցույթ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել առաջարկություն`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված մրցույթի հանձնաժողովի կազմի վերաբերյալ,

բ) սույն որոշման 1-ին կետում նշված հուշադրամի հատման և մատակարարման մրցութային պայմանների ու մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։