Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) «ժե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) դոպինգ՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված հակադոպինգային կանոնների մեկ կամ մի քանի խախտումներ.».
2) «ժզ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) հակադոպինգային գործունեություն՝ հակադոպինգային կրթություն և տեղեկատվություն, մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգի ստուգում, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման կանխարգելում և հակադոպինգային կանոնակարգերի մշակում և այլ գործունեություն, ինչպես սահմանված են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով և միջազգային չափորոշիչներով.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետով.
«ժթ) Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային գործունեություն իրականացնելու համար:»: