Գլուխ III · ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 9. ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պալատի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում.
բ) պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.
գ) արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից.
դ) օգտվել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից:
2. Պալատի անդամները պարտավոր են`
ա) կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումները.
բ) վճարել անդամավճարներ.
գ) նպաստել պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը.
դ) կատարել պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: