Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2021-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 5. ՊԱԼԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

գործել է մինչև 2021-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՊԱԼԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

1. Պալատները`

ա) պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնում և պաշտպանում են իրենց անդամների օրինական շահերը.

բ) վարում են Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց վստահելիության և բարեհուսության մասին.

գ) հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի դիմումի հիման վրա անցկացնում են ապրանքների անկախ փորձաքննություն, դրանց որակի, քանակի և կոմպլեկտայնության վերահսկողություն և ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա արժանահավատության համար.

դ) աջակցություն են ցույց տալիս հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցելու գործում.

ե) մշակում են գործարար ծրագրեր.

զ) ստեղծում են տեղեկատվության ապահովման տվյալների բանկ.

է) կազմակերպում և մասնակցում են ցուցահանդեսներին և տոնավաճառներին Հայաստանում և արտասահմանում.

ը) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում և հրատարակում են թերթեր, ամսագրեր և այլ տպագիր նյութեր.

թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը.

ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են արբիտրաժային հաստատություն:

2. ԱԱՊ-ները կարող են ՀՀ ԱԱՊ-ի միջոցով մասնակցել ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.05.05 ՀՕ-118-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-56-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-116-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.07.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։