Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1. Դատախազ նշանակվելու համար թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել 22-ից մինչև 63 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին՝
1) որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) որը տիրապետում է հայերենին.
3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին կարող է մասնակցել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը։»: