Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) ամբողջ տեքստի «դատախազության առաջխաղացման ցուցակ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակ» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:».
3) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների ծառայողական առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Որակավորման հանձնաժողովը գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիրն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ որակավորման հանձնաժողովի նիստից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա՝ գլխավոր դատախազի հրամանով: Զեկուցագրի ներկայացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ դատախազների առաջխաղացման որևէ ցուցակում ընդգրկվելուն հավակնող դատախազը գլխավոր դատախազություն է ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը:
5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած և կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը:»: