Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-06-ից մինչև 2026-01-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Ստուգողական միջոցառումները

գործել է մինչև 2026-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ստուգողական միջոցառումները

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ պետական գաղտնիքը տնօրինելու լիազորությամբ օժտված մարմնի ղեկավարի միջնորդությամբ կարող է իրականացնել ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքների մասին տեղեկացվում է պետական գաղտնիքը տնօրինելու լիազորությամբ օժտված մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։