ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1222-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
28.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1222-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Սուրեն Պապիկյան - ՀՀ պաշտպանության նախարար
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Աննա Վարդապետյան - ՀՀ գլխավոր դատախազ
Սարգիս Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գիտության կոմիտեի նախագահ
Եղիշե Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հայկակ Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Մխիթար Հայրապետյան - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը»
հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին
ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր
հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Արեգ Հովհաննիսյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն,
կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վարուժան Աթաբեկյան - Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մխիթար Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության
ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.
Նարինե Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի
վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի,
մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ,
կենս. գիտ. թեկն, դոցենտ
Հայկ Քոչարյան - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի
վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հասմիկ Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության
ֆակուլտետի ասպիրանտ
Վարդան Եղիազարյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող
Գոռ Օհանյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ
Դավիթ Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների
ֆակուլտետի ասպիրանտ
Դավիթ Աքելյանուղղ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և
հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ
(հավելվածը փոփ. 09.12.21 N 1405-Ա, 22.06.22 N 737-Ա, 01.12.22 N 1423-Ա, 24.02.23 N 205-Ա, 07.04.23 N 392-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
28.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ