Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 121-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերության 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերը «սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 2-րդ մասով» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսերը՝ որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր, դասակարգելու համար գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքներ են ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված՝ համապատասխանաբար սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքները, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում։ Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքը ձեռք բերելու փաստաթղթերում նշված ձեռքբերման արժեքի չափով։

Սույն կետով սահմանված փաստաթղթերում սկզբնական և (կամ) հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում՝

ա. այդ արժեքները համարվում են զրո, բացառությամբ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերի,

բ. շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների դեպքերում սկզբնական արժեքները և հաշվեկշռային արժեքները որոշվում են Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով.

2) գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում վարձատուի կամ լիզինգատուի կամ անհատույց օգտագործման տրամադրողի (բացառությամբ եթե վարձատու կամ լիզինգատու կամ անհատույց օգտագործման տրամադրող է հանդիսանում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը) մոտ հաշվառված մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածը, որոնք նշվում են համապատասխան ակտում կամ պայմանագրում կամ հանձնման-ընդունման փաստաթղթում: Դրանցում մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածի բացակայության դեպքում որպես մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը:

Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն և մնացորդային ժամանակահատված է ընդունվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 2-րդ մասով սահմանված ժամկետը.».

3) 5-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությամբ սահմանված դեպքերում։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։