Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված հոդվածների:
2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
3. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանձնման-ընդունման ակտով հանձնվող լիզինգի առարկայի մասով:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն օրենքի 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է դրանից հետո կատարվող` գույքի օտարման գործարքների դիմաց բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտների մասով:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. ապրիլի 12
Երևան
ՀՕ-120-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: