Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի երկրորդ պարբերությունից հանել «, և շենքի վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) տարբերակումը կատարվում է դրա կադաստրային արժեքից ելնելով» բառերը.

2) 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասի դրույթները չեն կիրառվում՝

1) եթե սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

2) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սույն մասով սահմանված այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, և այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում.

3) եթե բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ սույն մասով սահմանված՝ գրավ դրված գույքային միավորները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օտարվում են այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին.

4) լիզինգի (տարատեսակների) պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից լիզինգառուին սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման գործարքների նկատմամբ.

5) Կառավարության որոշումների հիման վրա սույն մասով սահմանված գույքային միավորների օտարման կամ վարձակալության հանձնման գործարքների նկատմամբ։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցված՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գույքային միավորների օտարումից եկամուտը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով գործարքի փաստացի գինը (առանց ԱԱՀ-ի), բայց ոչ պակաս, քան հարկադիր կամ սնանկության աճուրդում այդ գույքը ձեռք բերելու գինը (առանց ԱԱՀ-ի): Սույն մասով սահմանված կարգավորումները կիրառվում են միայն այն գույքային միավորների օտարման գործարքների մասով, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։