Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-03-ից մինչև 2023-04-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 17. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումը, արտոնությունները և տրամադրվող աջակցությունը

գործել է մինչև 2023-04-23Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումը, արտոնությունները և տրամադրվող աջակցությունը

1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը ներառում է`

1) արդյունաբերական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը և սահմանագիծը.

3) ներդրումային ծրագիրը.

4) տրամադրվելիք արտոնությունների տեսակները և պայմանները.

5) պետական բյուջեից ֆինանսավորման պահանջվող չափը և ձևը.

6) այլ անհրաժեշտ պայմաններ:

2. Արդյունաբերական գոտում կարող են տրվել հետևյալ արտոնությունները և աջակցությունը.

1) շահութահարկի և եկամտային հարկի (բացառությամբ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից և հավասարեցված վճարներից վճարվող գումարներից հաշվարկվող եկամտային հարկի) վճարման արտոնություն.

2) գույքահարկի և հողի հարկի վճարման արտոնություն.

3) ֆինանսական աջակցություն.

4) խորհրդատվական աջակցություն:

3. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող արտոնությունների տեսակը, չափը և ձևը սահմանվում են օրենքով:

4. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող աջակցության տեսակը, չափը և ձևը, ինչպես նաև տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունաբերական գոտում աջակցությունը կարող է տրվել միայն շահագործողին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։