Գլուխ 3 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 10. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Բուսական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատարվում են`
ա) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է բուսական աշխարհի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը.
բ) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ` բուսական աշխարհի սեփականատիրոջ, օգտագործողների կամ նրանց պատվերով: