Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության պետական քաղաքականության իրականացում.

բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.

գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում.

դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.

ե) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանում.

զ) բուսական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանում.

զ.1) բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.

է) բույսերի Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.

ը) միջազգային համագործակցության իրականացում.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ.

ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:

Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.02 ՀՕ-431-Ն, խմբ. 30.04.08 ՀՕ-46-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-58-Ն, 22.03.23 ՀՕ-110-Ն)

(22.03.23 ՀՕ-110-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։