Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության պետական քաղաքականության իրականացում.

բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) հաստատում.

գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում.

դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.

ե) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանում.

զ) բուսական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանում.

է) բույսերի Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.

ը) միջազգային համագործակցության իրականացում.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Կառավարությունը տարեկան ծրագիրն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:

(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.02 ՀՕ-431-Ն, խմբ. 30.04.08 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։