Գլուխ 4 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 16. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները:
Բուսական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը, նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: