Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 8 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-04-22-ից մինչև 2023-04-14։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-04-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 27.1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը

գործել է մինչև 2023-04-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27.1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը

1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում և նույնականացվում են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:

Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:

2. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-74-Ն)

3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պահում են ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ սույն օրենքին և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) պահելն իրականացվում է լիազորված մարմնի տրամադրած թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է լիազորված մարմինը: Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

Հայաստանի Հանրապետությունում առանց լիազորված մարմնի թույլտվության արգելվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը, բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների։

4. Անազատ և կիսաազատ պայմաններում լիազորված մարմնի թույլտվությամբ պահվող վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին՝ համաձայն լիազորված մարմնի հաստատած կարգի: Հաշվառման տվյալները պարտադիր հրապարակվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում:

5. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-74-Ն)

(27.1-ին հոդվածը լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն, խմբ., փոփ. 23.03.22 ՀՕ-74-Ն)

(23.03.22 ՀՕ-74-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։