Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 ապրիլի 2023 թվական

ք. Երևան N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 4-ի «2023 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 01-Ն hրամանի հավելվածում կատարել լրացում՝ «4.7» կետից հետո լրացնել նոր «4.8» կետ հետևյալ բովանդակությամբ՝

« 4.8 Յուրգիս Բալտրուշայտիսի

ծննդյան 150-ամյակ 1 նամականիշով

բացիկ II եռամսյակ 400 1000

»:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. Յուրգիս Բալտրուշայտիսի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «1873-1944. ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ. LITHUANIAN POET AND DIPLOMAT. 150.TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. JURGIS BALTRUSAITIS. ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» 1 նամականիշով բացիկի, համաձայն հավելվածի:

3. Գործողության մեջ դնել` Միջազգային. Յուրգիս Բալտրուշայտիսի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «1873-1944. ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ. LITHUANIAN POET AND DIPLOMAT. 150.TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. JURGIS BALTRUSAITIS. ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

Ռ. ԽաչատրՅԱՆ

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2023 թվականի ապրիլի 11-ի

թիվ 06-Ն հրամանի

Ակտի պատկեր

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։