Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը
Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 41, 96.1, 169.5, 169.6, 169.7, 169.8, 182.1, 198 հոդվածներով և 198.2 հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Աշխատանքի պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը, նրա տեղակալները և աշխատանքի պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները:»: