Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է:

Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:

Հայաստանի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների ղեկավարները), մարզպետները, համայնքների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխանաբար նախարարությունների (գերատեսչությունների), մարզերի, համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետերն են:

Լիազոր մարմնի Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզերի քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներն են:

Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում՝

ա) պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար.

բ) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

գ) հաստատում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության պլանները.

դ) արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, հրամաններ, հրահանգներ.

ե) վերահսկում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

զ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-23-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-481-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։