Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները
Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է:
Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:
Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.
բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.
գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով: