Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 15. Կազմակերպությունների իրավասությունը
Հոդված 15. Կազմակերպությունների իրավասությունը
Կազմակերպությունները՝
ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
բ) ստեղծում են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժեր.
գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններն ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ: Այդ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: