Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները
Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-125-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության զինվորական ստորաբաժանումներ և նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը և իրավասությունը սահմանվում են օրենքով:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.05.05 ՀՕ-125-Ն)