Գլուխ 8 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:
Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում են իրենց միջոցների հաշվին:
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հետագա համարժեք փոխհատուցմամբ: