Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝
ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստվածության ապահովումը.
բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.
գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը. վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.
դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.
ե) պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.
է) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.
ը) պաշտպանական կառույցների շինարարությունը և պահպանումը.
թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը.
ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը.
ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:
Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: