Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-04-21-ից մինչև 2024-01-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-01-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԹԻՎ 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 15-ի թիվ 270-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30-րդ կետով.

«30. Ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումում պաշտոնի նշանակումը կատարվում է առանձին մրցույթի արդյունքներով վերապատրաստման հիման վրա: Մրցույթը կազմակերպում և իրականացնում է Ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«17» ապրիլի 2023 թ.

ք. Երևան Վ. Ղազարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։