Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱՈՒՐՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003042

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 հունվարի 2003 թ. N 06-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՆԱՈՒՐՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելել Նաուրուի Հանրապետության կողմից լիցենզավորված բանկերում կամ այլ ֆինանսավարկային կազմակերպություններում բացել թղթակցային և այլ հաշիվներ:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելել Նաուրուի Հանրապետության կողմից լիցենզավորված բանկերի կամ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետությունում բացել թղթակցային և այլ հաշիվներ:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2003 թ. հունվարի 16

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։