Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՍՈՒՆ, ՀԱՐՅՈՒՐ, ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԵՎ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀՀ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003090

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 փետրվարի 2003 թ. N 84-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԻՍՈՒՆ, ՀԱՐՅՈՒՐ, ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԵՎ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2003 թվականի մարտի 31-ից շրջանառության մեջ դնել հիսուն, հարյուր, երկու հարյուր և հինգ հարյուր դրամ անվանական արժեքներով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները:

2. Սահմանել, որ հիսուն, հարյուր, երկու հարյուր և հինգ հարյուր դրամ անվանական արժեքներով 2003 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

3. 1993 թվականի նմուշի տասը, քսանհինգ, երկու հարյուր և 1998 թվականի նմուշի հիսուն և հարյուր դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը՝ իրենց անվանական արժեքներով: 2004 թվականի ապրիլի 1-ից 1993 թվականի նմուշի տասը, քսանհինգ և երկու հարյուր և 1998 թվականի նմուշի հիսուն և հարյուր դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց։

4. Սահմանել, որ 2004 թվականի ապրիլի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը 1993 թվականի նմուշի տասը, քսանհինգ, երկու հարյուր և 1998 թվականի նմուշի հիսուն և հարյուր դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության թղթադրամները կարող են փոխանակվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և դրանց մասնաճյուղերում:

5. Սահմանել, որ 2005 թվականի ապրիլի 1-ից հետո 1993 թվականի նմուշի տասը, քսանհինգ, երկու հարյուր և 1998 թվականի նմուշի հիսուն և հարյուր դրամ անվանական արժեքներով Հայաստանի Հանրապետության թղթադրամները կարող են փոխանակվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և նրա կողմից լիազորված բանկերում՝ առանց սահմանափակումների:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման մասին տեղեկատվության հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ՝ Տ. Սարգսյան

2003 թ. մարտի 4

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։