Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-05-25-ից մինչև 2005-06-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2005-06-06Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 ապրիլի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003131

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 մարտի 2003 թ. N 123-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապեության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգում» (այսուհետև՝ կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1.1. կարգի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետ՝

«4.1. Սույն կարգի իմաստով՝ վարկառու է համարվում այն անձը, որը վարկատուի հանդեպ ստանձնել է կամ կարող է ստանձնել սույն կարգի 3-րդ կետում նշված պարտավորություններից որևէ մեկը».

1.2. կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Ընթացիկ տեղեկատվությունը ստանալու համար վարկատուն սույն կարգի թիվ 5 հավելվածով սահմանված ձևով, էլեկտրոնային եղանակով, վարկային ռեգիստր է ներկայացնում համապատասխան հարցում: Վարկային ռեգիստրի կողմից տեղեկատվությունը պետք է վարկատուին տրամադրվի հարցումը ստանալուց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այլ տեղեկատվության, որը վարկային ռեգիստրի կողմից վարկատուին տրամադրվում է ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Վարկային ռեգիստրում առկա այլ տեղեկատվություն պահանջելու դեպքում վարկատուն առանձին աղյուսակով պարտավոր է կցել նաև վարկառուի վերաբերյալ իրեն անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության ցանկը: Վարկային ռեգիստրի կողմից փաստաթղթային եղանակով տրամադրվող տեղեկա-տվությունը ստորագրվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Վերջինիս բացակայության դեպքում փաստաթղթերը ստորագրում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանման՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու աշխատակիցը».

1.3. կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Վարկատուների կողմից կատարված բոլոր հարցումները գրանցվում են վարկային ռեգիստրի կողմից: Յուրաքանչյուր ամիս, մինչև ամսվա 7-րդ աշխատանքային օրը, Կենտրոնական բանկը ՍիԲիԷյնեթ ցանցի միջոցով վարկատուներին է ներկայացնում վարկատուի կողմից նախորդ ամսվա ընթացքում վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործման վերաբերյալ արձանագրություն (հավելված թիվ 7)».

1.4. կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Վարկային ռեգիստրից տեղեկատվության ստացման համար վարկառուն պարտավոր է առձեռն ներկայացնել գրավոր դիմում (հավելված թիվ 6)՝ կից ներկայացնելով սահմանված սակագնի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (օրինակ՝ վճարման հանձնարարական): Վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Վարկառուի ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) լինելու դեպքում կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Վարկային ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից՝ երրորդ աշխատանքային օրը».

1.5. կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Դիմողը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար վարկառուն (կամ նրա լիազորված անձը) պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը մերժվում է վարկային ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից՝ պատասխան գրությամբ, իսկ դիմողի կողմից մուծված սակագինը հետ չի վերադարձվում: Փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել վարկային ռեգիստրին՝ առանց լրացուցիչ վճարում կատարելու».

1.6. կարգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և ճշմարտացիության համար օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում տեղեկատվությունը տրամադրող վարկատուն: Վարկային ռեգիստրից վարկառուի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում վարկառուն կարող է գրավոր տեղեկացնել վարկային ռեգիստրին՝ մատնանշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Վարկային ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո պատասխանում է վարկառուին՝ տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը սույն կարգով սահմանված ժամկետներում».

1.7. կարգի 2-րդ հավելվածում և 2-րդ հավելվածի լրացման կարգում «արտարժույթի կոդը» բառերը փոխարինել «արժույթի կոդը» բառերով.

1.8. կարգի 6-րդ հավելվածից հանել «Նախատեսվող վարկի գումարը* (Հայաստանի Հանրապետության դրամով)» արտահայտությունը.

1.9. կարգի 8-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հավելված 8

1. Համակարգում ձեվավորվող ֆայլերի անվանումները եվ տիպերը

1.1. Կենտրոնական բանկում լրացվող եվ վարվող ստանդարտ տեղեկագրերից ձեվավորվող ֆայլերը

ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRS)`

● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով) r,

● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

● LRS-ֆայլի ընդլայնում:

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է բոլոր ստանդարտ տեղեկագրերը:

1.2. Վարկատուի կողմից ուղարկվող վարկերի ֆայլերի անվանումը եվ տեսակը

Ø Տեղեկատվություն նոր գրանցվող կամ գործող վարկի փոփոխության վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRØ)`

● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

● LRØ- ֆայլի ընդլայնում (ընդլայնման վերջին նիշը հավասար է զրոյի):

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

Ø Տեղեկատվություն հեռացվող վարկի վերաբերյալ

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRD)`

● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որտեղ ձևավորվում է ֆայլը),

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

LRD- ֆայլի ընդլայնում:

Յուրաքանչյուր ֆայլ պարունակում է տեղեկություն 1 վարկի վերաբերյալ:

1.3. Կենտրոնական բանկից փոխանցվող անդորրագրի ֆայլի անվանումը եվ տեսակը

Կենտրոնական բանկում վարկերի մուտքագրման ընթացքում կատարվող ստուգումների արդյունքների հիման վրա ձևավորվում է անդորրագրի ֆայլ:

Ֆայլի անվանումը պարունակում է 19 նիշ (3n8d4n.LRA)`

● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

● 4n - ֆայլի հերթական համարը ձևավորման օրվա սահմաններում, ֆայլի հերթական համարը սկսվում է 0001-ով և ավարտվում է 9999,

● LRA-ֆայլի ընդլայնում:

1.4. Վարկատուների կողմից ուղարկվող հարցման ֆայլի անվանումը եվ տեսակը

Ֆայլի անվանումը պարունակում է 14 նիշ (1x3n4d2n.XLS)`

● 1x- հայտի նշանը, որը տվյալ դեպքում ներկայացվում է Q-տառով,

● 3n-հարցում ուղարկող վարկատուի կոդը,

● 4d- ֆայլի ձևավորման ամսաթիվը (mmdd, ամիսօր ֆորմատով),

● 2n-հայտի հերթական համարը ձևավորման ամսաթվի սահմաններում,

● XLS- ֆայլի ընդլայնում:

1.5. Կենտրոնական բանկից փոխանցվող հաշվետվությունների ֆայլերի անվանումները եվ տեսակները

Ø Հարցմանը պատասխանող հաշվետվություն

Ֆայլի անվանումը պարունակում է 33 նիշ(1x 8d20x.QRP)`

● 1x - հաշվետվության կոդը, որը տվյալ դեպքում ներկայացվում է D-տառով,

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

● 20x - անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

● QRP - ֆայլի ընդլայնում:

Ø Պարբերաբար վարկատուներին ուղարկվող հաշվետվություն

Ֆայլի անվանումը պարունակում է 16 նիշ (1x8d3n.QRP)`

● 1x - հաշվետվության տեսակը, որը տվյալ դեպքում ներկայացվում է S-տառով,

● 8d - ֆայլի ձևավորման ամսաթիվը (yyyymmdd, տարիամիսօր ֆորմատով),

● 3n - վարկատուի կոդը (այն վարկատուի կոդը, որին հասցեագրված է ֆայլը),

● QRP - ֆայլի ընդլայնում:

2. Հաղորդագրությունների կառուցվածքը եվ դաշտերի նկարագրությունԸ

Յուրաքանչյուր հաղորդագրություն բաղկացած է 3 մասից`

վերնագիր

տեքստ

վերջաբան

Հաղորդագրությունը սկսվում է ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ «{» նիշով և վերջանում «}» նիշերով: Սկզբի «{» նիշից հետո առանց ազատ տեղ թողնելու` լրացվում է մեկ տողով վերնագիրը, որն ավարտվում է ԷյԷսՍիԱյԱյ «¿» նիշով:

Հաղորդագրության վերնագրում նշվում է`

3x -ֆայլի ընդլայնումը,

5n -հաղորդագրությունն ուղարկող վարկատուի կոդը,

5n -հաղորդագրությունը ստացող վարկատուի կոդը:

Բուն հաղորդագրությունը կազմվում է դաշտերից: Դաշտերը պետք է լրացվեն համաձայն տվյալ դաշտի լրացման կանոնների և ֆորմատների: Հաղորդագրության տեքստային մասը բաղկացած է «Դաշտի կոդ»-ից և «Դաշտի պարունակություն»-ից: Հաղորդագրության մեջ դաշտի կոդը առջևից և հետևից վերցված է զույգ կետերի մեջ, օրինակ` «:101:»: Դաշտի կոդից հետո դրված երկու կետից հետո, առանց ազատ տեղ թողնելու, լրացվում է դաշտի համապատասխան տեղեկատվությունը: Յուրաքանչյուր տող ավարտվում է «¿» նիշով: Վերջին դաշտի վերջին նիշը լրացնելուց հետո դրվում է «¿», և դրվում են հաջորդաբար «}» և «¿» ԷյԷսՍիԱյԱյ) հատուկ նիշերը: Վերջիններս իրենցից ներկայացնում են հաղորդագրության վերջաբանը:

Ստորև նկարագրված է անդորրագրի օրինակ`

1. վերնագիր {LRA1030010600¿

2. տեքստ :A00:10601126598732¿

:A01:106200207140001.lRa¿

:A02:ELFF¿

:A03:L5error¿

3. վերջաբան }¿

2.1. Ստանդարտ տեղեկագրերի կառուցվածքը

Վարկատուների տեղեկագիրը Կենտրոնական բանկի կայանից ուղարկվում է յուրաքանչյուր վարկատուի աշխատանքային կայանին և տեղեկություններ է պարունակում իր մասնաճյուղերի վերաբերյալ:

®

Պ/Օ.1 Դաշտի կոդը Դաշտի անվանումը Դաշտի

ֆորմատը.2

Պ B01 Վարկատուի կոդը *

Պ B02 Մասնաճյուղի կոդը *

Պ B03 Անվանումը *

Պ B04 Կարճ անվանումը *

Պ B05 Հասցեն *

Օ B06 Վարկատուի տնօրենը *

Օ B07 Գլխավոր հաշվապահը *

––|

®

Պ C01 Արժույթի կոդը *

Պ C02 Անվանումը *

Պ C03 Միավորը *

Պ C04 Փոխարժեքը *

Պ C05 Ամսաթիվը *

––|

®

Պ T01 Կոդը *

Պ T02 Վարկի տեսակը *

––|

®

Պ S01 Կոդը *

Պ S02 Անվանումը *

––|

®

Պ D01 Կոդը *

Պ D02 Աղբյուրը *

––|

®

Պ P01 Կոդը *

Պ P02 Սեփականության ձևը *

––|

®

Պ R01 Կոդը *

Պ R02 Ռիսկի դասը *

––|

®

Պ Z01 Կոդը *

Պ Z02 Մարզի անվանումը *

––|

Դաշտի բովանդակությունը Դաշտի կոդը

Վարկատուների տեղեկագիրը B01-B07

Արժույթի տեղեկագիրը C01-C05

Վարկի տեսակը T01-T02

Ոլորտի տեղեկագիրը S01-S02

Վարկի տրամադրման աղբյուրը D01-D02

Սեփականության ձևը P01-P02

Վարկային ռիսկի դասը R01-R02

Մարզերի տեղեկագիրը Z01-Z02

Դաշտերի նկարագրությունը

դաշտ:B01: Վարկատուի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է այն վարկատուի կոդը, որին ուղարկվում է տեղեկագիրը,

դաշտ:B02: Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում են ուղարկվող հաղորդագրության մեջ :B01: դաշտում նշված վարկատուի մասնաճյուղերի կոդերը,

դաշտ:B03: Անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի անվանումը,

դաշտ:B04: Կարճ անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի կարճ անվանումը,

դաշտ:B05: Հասցեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի հասցեն,

դաշտ:B06: Վարկատուի տնօրենը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի տնօրենը,

դաշտ:B07: Գլխավոր հաշվապահը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :B01: դաշտում ներկայացված վարկատուի գլխավոր հաշվապահը,

դաշտ :C01: Արժույթի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է արժույթի կոդը,

դաշտ :C02 : Անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :C01 : դաշտում նշված արժույթի անվանումը,

դաշտ :C03: Արժույթի միավորը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արժույթի միավորը,

դաշտ :C04: Արտարժույթի փոխարժեքը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է :C01: դաշտում նշված արտարժույթի փոխարժեքը,

դաշտ :C05: Ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տեղեկագրի մուտքագրման ամսաթիվը,

դաշտ :T01 : Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակի կոդը,

դաշտ :T02 : Վարկի տեսակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի տեսակը,

դաշտ :S01: Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտի կոդը,

դաշտ :S02 : Անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է ոլորտի անվանումը,

դաշտ :D01 : Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի կոդը,

դաշտ :D02 : Աղբյուրը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրի անվանումը,

դաշտ :P01: Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևի կոդը,

դաշտ :P02 : Սեփականության ձևը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականության ձևի անվանումը,

դաշտ :R01 : Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տրամադրվող վարկի վարկային ռիսկի դասի կոդը,

դաշտ :R02 : Ռիսկի դասը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկային ռիսկի դասի անվանումը,

դաշտ :Z01 : Կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տրամադրման մարզի կոդը,

դաշտ :Z02 : Մարզի անունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է մարզի անունը:

2.2. Շտեմարանում գրանցվող վարկի կառուցվածքը

Պ/Օ Դաշտի

կոդը Դաշտի անվանումը Դաշտի ֆորմատը

Պ 101 Վարկային ռեգիստրի կոդը *

Պ 102 Վարկատուի կոդը *

Պ 103 Մասնաճյուղի կոդը *

Պ 201 Վարկառուի կարգավիճակը *

Պ 202 Վարկառուի անունը/անվանումը *

Օ 203 Վարկառուի ազգանունը *

Օ 204 Վարկառուի հայրանունը *

Պ 205 Վարկառուի գործող անձնագրի կոդը/հարկային կոդը *

Պ 206 Մարզի կոդը *

O 207 Հասցեն *

O 208 Սեփականության ձևը *

Պ 209 Ռեզիդենտությունը *

Պ 210 Վարկատուի հետ կապված են/ կապված չեն *

Օ 211 Գործադիր տնօրենը *

Պ 212 Տարբերակի հերթական համարը *

Պ 301 Պայմանագրի ամսաթիվը *

Պ 302 Պայմանագրի համարը *

Պ 303 Վարկի փոփոխության ամսաթիվը *

O 304 Փաստացի մասնակի մարման ամսաթիվը *

Պ 305 Փաստացի տրամադրված գումարի ամսաթիվը *

Պ 306 Պայմանագրի մարման ամսաթիվը *

Պ 307 Վարկի վիճակը *

Օ 308 Գրավի գումարը *

Օ 309 Գրավի առարկան *

Օ 310 Գրավի վերաբերյալ այլ նշումներ *

Պ 401 Վարկի տեսակը *

Պ 402 Տրամադրման աղբյուրը *

Պ 403 Վարկային ռիսկի դասը *

Պ 404 Օգտագործման ոլորտը *

Պ 405 Օգտագործման մարզը *

Պ 406 Պայմանների վերանայման քանակը *

Օ 407 Մասհանման գումարը *

––|

®

Պ 501 Արժույթի կոդը *

Պ 502 Պայմանագրով նախատեսված գումարը *

Պ 503 Պայմանագրով նախատեսված տոկոսը *

Պ 504 Տրամադրված գումարը *

Պ 505 Մարված գումարը *

Պ 506 Փաստացի մնացորդը *

Պ 507 Ժամկետանց պարտավորությունները *

Պ 508 Ժամկետանց տոկոսը *

––|

®

Պ 601 Երաշխավորողի կարգավիճակը *

Պ 602 Երաշխավորողի անունը/անվանումը *

Օ 603 Երաշխավորողի հայրանունը *

Օ 604 Երաշխավորողի ազգանունը *

Պ 605 Անձնագրի կոդը /հարկային կոդը *

Օ 606 Հասցեն *

Պ 607 Մարզի կոդը *

Պ 608 Երաշխիքի գումարը *

Օ 609 Երաշխավորողի սեփականության ձևը *

––|

®

Պ 701 Փոխկապակցված անձի կարգավիճակը *

Պ 702 Փոխկապակցված անձի անունը /անվանումը *

O 703 Փոխկապակցված անձի հայրանունը *

O 704 Փոխկապակցված անձի ազգանունը *

Պ 705 Փոխկապակցված անձի անձնագրի կոդը / հարկային կոդը *

Պ 706 Մարզի կոդը *

O 707 Հասցեն *

Պ 708 Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը) *

O 709 Փոխկապակցված անձի սեփականության ձևը *

––|

®

Պ 901 Սեփականատիրոջ կարգավիճակը *

Պ 902 Սեփականատիրոջ անունը /անվանումը *

Օ 903 Սեփականատիրոջ հայրանունը *

Օ 904 Սեփականատիրոջ ազգանունը *

Պ 905 Սեփականատիրոջ անձնագրի կոդը / հարկային կոդը *

Պ 906 Մարզի կոդը *

O 907 Հասցեն *

O 908 Սեփականատիրոջ սեփականության ձևը *

––|

Դաշտի բովանդակությունը Դաշտի կոդը

Վարկի մանրամասները 501-508

Երաշխավորողները 601-608

Փոխկապակցված անձինք 701-708

Սեփականատերերը 901-907

Դաշտերի նկարագրությունը

դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`

● վարկատուի կոդը,

● վարկի մուտքագրման ամսաթիվը,

● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,

● ստուգիչ նիշը,

դաշտ:102: Վարկատուի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի կոդը,

դաշտ:103:Մասնաճյուղի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկը տրամադրող վարկատուի մասնաճյուղի կոդը (եթե վարկը տրամադրվել է գլխամասի կողմից, ապա դաշտը պարտադիր հավասար է 00 (2 զրո)),

դաշտ:201: Վարկառուի կարգավիճակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելը,

դաշտ:202:Վարկառուի անունը/անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը կամ իրավաբանական անձ լինելու դեպքում` անվանումը,

դաշտ:203:Վարկառուի ազգանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի ազգանունը,

դաշտ:204:Վարկառուի հայրանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի հայրանունը,

դաշտ :205 : Վարկառուի անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անձնագրի կոդը, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում` հարկային կոդը,

դաշտ :206 : Մարզի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է այն մարզի կոդը, որտեղ օգտագործվելու է վարկը,

դաշտ :207: Հասցեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի հասցեն,

դաշտ:208: Սեփականության ձևը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի սեփականության ձևը,

դաշտ :209 : Ռեզիդենտությունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու դեպքերը,

դաշտ :210 : Վարկատուի հետ կապված են/կապված չեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի կապվածությունը վարկատուի հետ,

դաշտ :211 : Գործադիր տնօրենը

ֆորմատ *

այս դաշտում նշվում են` վարկառուի իրավաբանական անձ լինելու դեպքում` գործադիր տնօրենի վերաբերյալ տվյալներ,

դաշտ :212 : Տարբերակի հերթական համարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տարբերակի հերթական համարը,

դաշտ :301 : Պայմանագրի ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է պայմանագրի կնքման ամսաթիվը, համաձայն որի տրամադրվել է վարկը,

դաշտ :302 : Պայմանագրի համարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է պայմանագրի համարը,

դաշտ :303 : Վարկի փոփոխության ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկում փոփոխություն կատարելու ամսաթիվը,

դաշտ :304 : Փաստացի կատարված մասնակի մարման ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փաստացի կատարված մասնակի մարման վերջին ամսաթիվը,

դաշտ :305 : Փաստացի տրամադրված գումարի ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում լրացվում է վարկի փաստացի տրամադրման ամսաթիվը,

դաշտ :306 : Պայմանագրի մարման ամսաթիվը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է պայմանագրում ներկայացված վարկի մարման ամսաթիվը,

դաշտ :307: Վարկի վիճակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի վիճակը (մարված կամ չմարված),

դաշտ :308 : Գրավի գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է գրավի գնահատված արժեքը,

դաշտ : 309: Գրավի առարկան

ֆորմատ *

այս դաշտում նշվում է գրավի առարկայի տեսակը,

դաշտ :310: Գրավի այլ նշումներ

ֆորմատ *

այս դաշտում նշվում են գրավի վերաբերյալ այլ տվյալներ,

դաշտ :401 : Վարկի տեսակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տրամադրված վարկի տեսակը,

դաշտ :402 : Տրամադրման աղբյուրը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տրամադրման աղբյուրը,

դաշտ :403 : Վարկային ռիսկի դասը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի վարկային ռիսկի դասը,

դաշտ :404 : Օգտագործման ոլորտը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի օգտագործման ոլորտը,

դաշտ :405: Օգտագործման մարզը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է այն մարզը, որտեղ կիրառվելու է վարկը,

դաշտ :406: Պայմանների վերանայման քանակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի վերանայումների քանակը,

դաշտ : 407: Մասհանման գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի գծով ընդհանուր կամ հատուկ պահուստին կատարված մասհանման գումարը,

դաշտ :501: Արժույթի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի տրամադրման արժույթի կոդը,

դաշտ :502 : Պայմանագրով նախատեսված գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված գումարը,

դաշտ :503: Պայմանագրով նախատեսված տոկոսը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի պայմանագրով նախատեսված տոկոսը,

դաշտ :504: Տրամադրված գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է տրամադրված գումարը,

դաշտ :505: Մարված գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի կողմից մարված հիմնական գումարը,

դաշտ :506: Փաստացի մնացորդը

ֆորմատ *

այս դաշտում լրացվում է վարկի փաստացի մնացորդը,

դաշտ :507: Ժամկետանց պարտավորությունները

ֆորմատ *

այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական գումարը,

դաշտ :508: Ժամկետանց տոկոսը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է ժամկետանց հիմնական տոկոսների գումարը,

դաշտ :601: Երաշխավորողի կարգավիճակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,

դաշտ :602: Երաշխավորողի անունը/անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկը երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,

դաշտ :603 : Երաշխավորողի հայրանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի հայրանունը,

դաշտ :604: Երաշխավորողի ազգանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի ազգանունը,

դաշտ :605 : Անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,

դաշտ :606: Հասցեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի հասցեն,

դաշտ :607: Մարզի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի մարզի կոդը,

դաշտ :608 : Երաշխիքի գումարը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի երաշխիքի գումարը,

դաշտ :609: Սեփականության ձևը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է երաշխավորողի սեփականության ձևը,

դաշտ :701: Փոխկապակցված անձի կարգավիճակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի հետ փոխկապակցված անձի առկայության դեպքում, վերջինիս կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,

դաշտ :702: Փոխկապակցված անձի անունը/անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,

դաշտ :703: Փոխկապակցված անձի հայրանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հայրանունը,

դաշտ :704: Փոխկապակցված անձի ազգանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի ազգանունը,

դաշտ : 705: Փոխկապակցված անձի անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անձնագրի կոդը կամ հարկային կոդը,

դաշտ :706: Մարզի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի մարզի կոդը,

դաշտ : 707: Հասցեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի հասցեն,

դաշտ:708 : Վարկային ռեգիստրի կոդը (փոխկապակցված անձի վարկերի կոդերը)

ֆորմատ *

այս դաշտում նշվում են փոխկապակցված անձի վարկի կոդը վարկային ռեգիստրում,

դաշտ:709: Սեփականության ձևը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է փոխկապակցված անձի սեփականության ձևը,

դաշտ : 901 : Սեփականատիրոջ կարգավիճակը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի կապիտալում 10% և ավելի մասնակցություն ունեցող կամ 5-7 ամենամեծ մասնաբաժին ունեցող սեփականատերերի կարգավիճակը` ֆիզիկական անձ է, թե իրավաբանական,

դաշտ :902 : Սեփականատիրոջ անունը/անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկառուի սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) անունը կամ անվանումը,

դաշտ :903 : Սեփականատիրոջ հայրանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հայրանունը,

դաշտ :904 : Սեփականատիրոջ ազգանունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ ազգանունը,

Դաշտ : 905 : Սեփականատիրոջ անձնագրի կոդը/հարկային կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ (կախված ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց) հարկային կոդը կամ անձնագրի կոդը,

դաշտ :906 : Մարզի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ մարզի կոդը,

դաշտ :907 : Հասցեն

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ հասցեն,

դաշտ :908: Սեփականության ձևը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է սեփականատիրոջ սեփականության ձևը:

2.3. Հեռացվող վարկի կառուցվածքը

Պ/Օ Դաշտի

կոդը Դաշտի անվանումը Դաշտի

ֆորմատը

Պ 101 Վարկային ռեգիստրի կոդը *

Դաշտերի նկարագրությունը

դաշտ:101: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկի կոդը վարկային ռեգիստրում, որը պարունակում է`

● վարկի մուտքագրման ամսաթիվը,

● վարկի հերթական համարը տվյալ օրվա սահմաններում, հերթական համարը սկսվում է 0001-ից մինչև 9999-ը,

● ստուգիչ նիշ:

2.4. Անդորրագրի կառուցվածքը

Այս հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում է վարկատուի աշխատանքային կայանին` տեղեկացնելով այն մասին, թե մինչ այդ վարկատուի ծրագրային համակարգից ուղարկած ֆայլը հաջող է անցել ստուգումը, թե ոչ:

Պ/Օ Դաշտի

կոդը Դաշտի անվանումը Դաշտի ֆորմատը

Պ A00 Վարկային ռեգիստրի կոդը *

Պ A01 Ստացված ֆայլի անվանումը *

Պ A02 Հաղորդագրության կոդը (ընդունված է/ընդունված չէ) *

Օ A03 Սխալի բովանդակությունը *

Դաշտերի նկարագրությունը

դաշտ :A00: Վարկային ռեգիստրի կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է վարկատուի աշխատանքային կայանից ստացված հաղորդագրության մեջ առկա վարկային ռեգիստրի կոդը, որի համար ուղարկվում է անդորրագիրը,

դաշտ :A01: Ստացված ֆայլի անվանումը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է ստացված ֆայլի անվանումը, որը պարունակում է`

● վարկատուի կոդը,

● ուղարկման ամսաթիվը,

● հաղորդագրության հերթական համարը,

● ֆայլի ընդլայնումը,

դաշտ :A02: Հաղորդագրության կոդը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է ստացված հաղորդագրության համար ձևավորված անդորրագրի պատասխանը` ընդունված է, կամ մերժված լինելու դեպքում` սխալի կոդը:

դաշտ :A03: Սխալի բովանդակությունը

ֆորմատ *

այս դաշտում նշվում է հաղորդագրության մեջ սխալի առկայության դեպքում` վերջինիս բովանդակությունը»:

_________________

1 Պ - պարտադիր, Օ-օժանդակ:

2* - Հաղորդագրությունների դաշտերի ֆորմատները համապատասխանում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ձևերին:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան

2003 թ. ապրիլի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։