ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի թիվ 30 քաղ. Մոսկվա
ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ Վ. Բ. Խրիստենկո
ՑԱՆԿ
ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
Համարը՝ ը/կ Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը՝ տեխնիկական կանոնակարգին համապատասխան ՄՄ ԱՏԳ ԱԱ
Պարտադիր սերտիֆիկացման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակները
1 Քուղեր հրատեխնիկական՝ կրակահաղորդ և հրաքուղային, հրատեխնիկական լուցկիներ 3604 10 000 0
3604 90 000 0
2 Հրատեխնիկական միջոցներ՝ լուսավորման և ֆոտոլուսավորման
3 Հրատեխնիկական միջոցներ՝ ազդանշանային, այդ թվում՝
- ընդհանուր նշանակության.
- ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ.
- ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ՝ փոքրաչափ նավերի համար.
- պահպանական
4 Հրատեխնիկական միջոցներ (արտադրատեսակներ) հրավառության համար նախատեսված, այդ թվում՝
- բարձրագործ.
- զբոսայգիների.
- փորձարկման.
- համերգային (հատուկ) հրատեխնիկական արտադրատեսակներ.
- կինոարտադրանքի և տեսաարտադրանքի արտադրության ժամանակ օգտագործվող նմանակման հրատեխնիկական արտադրատեսակներ
5 Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ կենցաղային նշանակության
6 Հրատեխնիկական միջոցներ նմանակման, ուսումնանմանակման և այլն, այդ թվում՝
- ուսումնանմանակման միջոցներ.
- խմբային խաղերի անցկացման համար նախատեսված միջոցներ.
- տեխնիկական ստեղծագործության զարգացման համար նախատեսված միջոցներ.
- ջերմացման և տաքացման համար նախատեսված միջոցներ (ջեռակներ).
- ախտահանման և միջատների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ
7 Հարուցող միջոցներ՝ հրատեխնիկական, այդ թվում՝
- մեխանիկական գործողության (գործողության մեջ դնելու).
- էլեկտրական գործարկման.
- ջերմային գործարկման
8 Հրատեխնիկական արտադրատեսակներ կենցաղային նշանակության՝ ժամանցի համար նախատեսված, այդ թվում՝ I, II, III դասերի հրատեխնիկական արտադրատեսակներ
9 Հրատեխնիկական արտադրատեսակներ զբոսաշրջության համար, այդ թվում՝ մարդկանց տաքացման, սննդի տաքացման համար նախատեսված և այլ միջոցներ
Պարտադիր հայտարարագրման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակներ
1 Հրատեխնիկական միջոցներ՝ բնության վրա ներգործության համար նախատեսված, այդ թվում՝
- մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված միջոցներ.
- հակակարկտային հրթիռներ 3604 10 000 0
3604 90 000 0
2 Հրատեխնիկական լիցքեր՝ պինդ վառելիքի, այդ թվում՝
- հրատեխնիկական լիցքեր՝ արդյունաբերական նշանակության շարժիչների համար.
- հրատեխնիկական բոցավառիչներ՝ պինդ վառելիքի լիցքերի
3 Հրատեխնիկական միջոցներ՝ թերմիտային
4 Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ տեխնիկական նշանակության
5 Հրատեխնիկական միջոցներ՝ հրաավտոմատիկայի, արգելքների և խոչընդոտների հաղթահարման համար, այդ թվում՝
- հոսանքի հրատեխնիկական աղբյուրներ և տվիչներ.
- դանդաղիչներ.
- պայթահեղույսներ, կտրոցներ և գործարկման այլ սարքվածքներ.
- փամփուշտներ՝ հեղուկի արտամղման և փոշիների փոշեցրման համար.
- արգելքների ստեղծման միջոցներ.
- խոչընդոտների հաղթահարման միջոցներ
6 Հրատեխնիկական միջոցներ՝ արդյունաբերական նշանակության, այդ թվում՝
- գազածին.
- արդյունահանող հորատանցքերի վրա ներգործության համար նախատեսված.
- եռակցման, կտրման, մակահալման համար նախատեսված.
- տարբեր նյութերի ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված միջոցներ.
- հրդեհաշիջման համար նախատեսված միջոցներ.
- առբերման համար նախատեսված միջոցներ (պարանի նետման հարմարանքներ)
7 Հրատեխնիկական սարքեր և ապարատուրա՝ ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: