ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 459-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 646-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
02.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 459-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 29-ի N 687-Ա
որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Դ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ
Ա. Իվանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տարածքային կառավարման վարչության պետ
Ք. Մարգարյան - ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ
գիտաշխատող (համաձայնությամբ)
Հ․ Մուշեղյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի իրավական և հանրային կապերի
գծով տնօրեն (համաձայնությամբ)
Մ․ Պետրոսյան - «ՄԱՊ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Վան Սևան» ՍՊԸ-ի համահիմնադիր (համաձայնությամբ)
Զ. Մազմանյան - «Նորդերն Թերուար» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
02.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ