Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2023 թվականի N 649-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, քաղաք Ապարան, Մ. Բաղրամյան փողոց 2-րդ փակուղի 1 հասցեում գտնվող 5823.04 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 155.7 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 10.96 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.1 հա հողամասն (այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի Հ. Ոսկանյանի անվան հ. 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն, գրանցման համարը՝ 49.210.00249)։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևան

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։