Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003275

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2003 թվականի N 260-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին «հավանություն տալու մասին» թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետև` ակտիվների դասակարգման կարգ) փոփոխությունները` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման առաջին կետում նշված ակտիվների դասակարգման կարգի փոփոխությունները հաստատելու առաջարկով:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Տ. Սարգսյան

2003 թ. օգոստոսի 4

Երևան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2003 թվականի հուլիսի 30-ի

թիվ 260-Ն որոշմամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

------------------------- Տ. Սարգսյան Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2003 թվականի օգոստոսի 21-ի

թիվ 673-Ա հրամանով

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար`

------------------------- Վ. Խաչատրյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» 2.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2.5. Չճանաչված տոկոսային եկամուտը (և (կամ) տուժանքը) հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի և անհուսալի դասակարգված ակտիվների գծով կուտակված, սակայն դեռևս փաստացի չհավաքագրված տոկոսին (և (կամ) տուժանքին) հակակշիռ գրանցված պահուստն է: Այն ձևավորվում է ակտիվը չաշխատող դասակարգելիս նրա գծով արդեն իսկ հաշվեգրված տոկոսների (և (կամ) տուժանքի) և հետագայում դրանց (տոկոսների (և (կամ) տուժանքի)) հաշվեգրումների չափով պահուստին կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվին»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։