Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 օգոստոսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003250

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 հուլիսի 2003 թ. N 265-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 14-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

1.1. կանոնակարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«13. Կանոնակարգի 12-րդ կետում նշված լիզինգային, ֆակտորինգային և ունիվերսալ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 3-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 3-ը լիզինգային, ֆակտորինգային և ունիվերսալ վարկային կազմակերպությունների հիմնադրման, վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերագրանցման (բացառությամբ` կանոնակարգի 13.1 կետում նշված դեպքի), բանկերի կողմից իրենց գործունեության տեսակը վարկային կազմակերպության վերափոխելու ժամանակ ընդհանուր կապիտալի չափը հավասար է կանոնադրական կապիտալի չափին».

1.2. կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ կետով.

«13.1. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2003 թ. օգոստոսի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։