Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԴՐԱՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ 5.1-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

15 ապրիլի 2022 թվականի թիվ 72 քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԴՐԱՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ 5.1-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին և 254-րդ հոդվածին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ և 6.2-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ Այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկի 5.1-րդ կետի առաջին մասում «8802 40 003 5,» բառերը փոխարինել «8802 40 001 6, 8802 40 003 5,» բառերով, «6 ամսվա ընթացքում, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ արտահանված՝ նշված ապրանքների նկատմամբ՝ արտահանման օրվանից հետո 12 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքից դրանց փաստացի արտահանման օրվան հաջորդող օրվանից 2 տարվա ընթացքում» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ․ Սուլթանով Ա․ Կոժոշև Ա. Օվերչուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։