ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2022 թվականի թիվ 6 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՅՐՎՈՂ ԳԱԶԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2022 թվականի հունվարի 11-ի
թիվ 6 որոշմամբ
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով
Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Համապատասխանության
գնահատման մասին փաստաթուղթ (համապատասխանության
գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ) Ծանոթագրություն
1 2 3 4
1. Այրվող բնական գազ՝ նախապատրաստված մայրուղային գազատարներով փոխադրելու համար 2711 21 000 0 համապատասխանության հայտարարագիր
2. Այրվող բնական գազ՝ արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության
2711 21 000 0
համապատասխանության հայտարարագիր
3. Այրվող բնական գազ՝ սեղմված 2711 21 000 0 համապատասխանության հայտարարագիր
4. Այրվող բնական գազ՝ հեղուկացված 2711 11 000 0 համապատասխանության հայտարարագիր
Ծանոթագրություն. 1. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Սույն ցանկը չի տարածվում եզակի օրինակով (քանակով) ներմուծվող (ներմուծված) արտադրանքի վրա, որը նախատեսված է մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ բացառապես հայտարարատուի սեփական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակների համար՝ որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: