Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-09-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԸ, ԴՐԱ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Աղբահանության վճարի դրույքաչափը

1. Աղբահանության վճարը սահմանվում է`

1) կենցաղային աղբի համար՝

ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10000 դրամ:

2. Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

3. Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։