ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» N 162-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37. Ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: Ատեստավորման արդյունքներով «ենթակա է հաշվարկվելու հավելավճար» կամ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողը ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ընդ որում, զինծառայողը՝
1) մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային առաջադրանքների առնվազն 21 հարցի սխալ պատասխանելու դեպքում ստանում է «անբավարար», 30-ից մինչև 34-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «բավարար», 35-ից մինչև 44-ը ներառյալ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «լավ», իսկ 45 և ավելի հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ «գերազանց» գնահատական.
2) գնահատվում է «գերազանց», եթե ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է միայն «գերազանց» գնահատական.
3) գնահատվում է «լավ», եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «լավ» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» գնահատական.
4) գնահատվում է «բավարար», եթե ֆիզիկական կամ կրակային կամ շարային պատրաստության աստիճաններից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից թեկուզև մեկից ստացել է «բավարար» գնահատական, իսկ մնացածներից ստացել է «գերազանց» կամ «լավ» գնահատական:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 166-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 2-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով,
բ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա սույն որոշմամբ նախատեսված համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու պարագայում զինծառայողին շարունակվում է հաշվարկվել հավելավճար՝ իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար սույն որոշմամբ նախատեսված չափով:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
11.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 11-ի N 711-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
փետրվարի 9-ի N 166-Ն որոշման
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային համարակալման և զինծառայողների կազմերի Հավելավճարների չափերը՝
ըստ ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականների (դրամ)
գերազանց լավ բավարար
1. Բարձրագույն սպայական 470,000 420,000 230,000
2. 470,000 420,000 230,000
3. 1 470,000 420,000 230,000
4. 2 470,000 420,000 230,000
5. 3 470,000 420,000 230,000
6. 4 470,000 420,000 230,000
7. 5 470,000 420,000 230,000
8. 39 Ավագ սպայական 470,000 420,000 230,000
9. 38 470,000 420,000 230,000
10. 37 470,000 420,000 230,000
11. 36 470,000 420,000 230,000
12. 35 470,000 420,000 230,000
13. 34 470,000 420,000 230,000
14. 33 470,000 420,000 230,000
15. 32 470,000 420,000 230,000
16. 31 470,000 420,000 230,000
17. 30 470,000 420,000 230,000
18. 29 470,000 420,000 230,000
19. 28 470,000 420,000 230,000
20. 27 470,000 420,000 230,000
21. 26 470,000 420,000 230,000
22. 25 470,000 420,000 230,000
23. 24 470,000 420,000 230,000
24. 23 470,000 420,000 230,000
25. 22 470,000 420,000 230,000
26. 21 470,000 420,000 230,000
27. 20 470,000 420,000 230,000
28. 19 Կրտսեր սպայական 470,000 420,000 230,000
29. 18 470,000 420,000 230,000
30. 17 470,000 420,000 230,000
31. 16 470,000 420,000 230,000
32. 15 470,000 420,000 230,000
33. 14 470,000 420,000 230,000
34. 13 470,000 420,000 230,000
35. 12 470,000 420,000 230,000
36. 11 470,000 420,000 230,000
37. 10 470,000 420,000 230,000
38. 9 / 5 Ավագ ենթասպայական 395,000 345,000 205,000
39. 9 / 4 395,000 345,000 205,000
40. 9 / 3 395,000 345,000 205,000
41. 9 / 2 395,000 345,000 205,000
42. 9 / 1 395,000 345,000 205,000
43. 8 / 6 395,000 345,000 205,000
44. 8 / 5 395,000 345,000 205,000
45. 8 / 4 395,000 345,000 205,000
46. 8 / 3 395,000 345,000 205,000
47. 8 / 2 395,000 345,000 205,000
48. 8 / 1 395,000 345,000 205,000
49. 7 / 3 Կրտսեր ենթասպայական 395,000 345,000 205,000
50. 7 / 2 395,000 345,000 205,000
51. 7 / 1 395,000 345,000 205,000
52. 6 / 5 395,000 345,000 205,000
53. 6 / 4 395,000 345,000 205,000
54. 6 / 3 395,000 345,000 205,000
55. 6 / 2 395,000 345,000 205,000
56. 6 / 1 395,000 345,000 205,000
57. 5 / 5 395,000 345,000 205,000
58. 5 / 4 395,000 345,000 205,000
59. 5 / 3 395,000 345,000 205,000
60. 5 / 2 395,000 345,000 205,000
61. 5 / 1 395,000 345,000 205,000
62. 4 / 4 Շարքային 395,000 345,000 205,000
63. 4 / 3 395,000 345,000 205,000
64. 4 / 2 395,000 345,000 205,000
65. 4 / 1 395,000 345,000 205,000
66. 3 / 6 395,000 345,000 205,000
67. 3 / 5 395,000 345,000 205,000
68. 3 / 4 395,000 345,000 205,000
69. 3 / 3 395,000 345,000 205,000
70. 3 / 2 395,000 345,000 205,000
71. 3 / 1 395,000 345,000 205,000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
11.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: