Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-05-12-ից մինչև 2023-08-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-08-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 868-Ա

«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,415,446 դրամ ընդհանուր արժողությամբ «Զգայական ինտեգրացիայի սենյակի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Երևան իմ սեր» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ հ. Մաթևոսյան

Երևան

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 868-Ա որոշման

ԾՐԱԳԻՐ

«ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Թերապիաների որակի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնում նախատեսվում է ստեղծել զգայական ինտեգրացիայի սենյակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որը նպաստելու է կարևոր և առանցքային հմտությունների զարգացմանը, ներառյալ՝ ընդհանուր ճանաչողության, ուշադրության կենտրոնացման, վարքային և հուզակամային դրսևորումների, գործնական և վերացական մտածողության ձևավորմանը։

2. Ծրագրի բարեգործական որակման

նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան փողոց 23/4)

4. Ծրագիրը կատարողը «Երևան իմ սեր» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 24, ՀՎՀՀ՝ 00100778)

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Իսրայելյան 3, Լուսէ կենտրոն

Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 20,415,446 դրամ

7. Բարեգործություն ստացողը Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող շուրջ 350 երեխա

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Հաշմանդամություն ունեցող երեխաների համար զգայական ինտեգրացիան խթանող հատուկ պարագաների, սարքավորումների և կահավորանքի ձեռքբերում կամ ներմուծում՝ 20,415,446 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար հատուկ ամրացումներով ճոճանակի ներմուծում՝ 108,000 դրամ:

2. Զգայական հավաքածուի ներմուծում՝ 112,000 դրամ:

3. Զգայական սեղմող աթոռի ներմուծում՝ 168,000 դրամ:

4. Զգայական անկյան հավաքածուի ներմուծում՝ 2,137,000 դրամ:

5. Կառուցողական և հավասարակշռության հավաքածուի ներմուծում՝ 85,000 դրամ:

6. Սկուտերի հավաքածուի ներմուծում` 33,746 դրամ:

7. Կտորե խողովակի ներմուծում՝ 23,850 դրամ:

8. Հավասարակշռության «գետի քարերի» հավաքածուի ներմուծում՝ 18,450 դրամ:

9. Փափուկ մատրասի ներմուծում՝ 135,000 դրամ:

10. Զգայական բաճկոնի (փոքր չափս) ներմուծում՝ 29,250 դրամ:

11. Զգայական բաճկոնի (միջին չափս) ներմուծում՝ 33,300 դրամ:

12. Զգայական բաճկոնի (մեծ չափս) ներմուծում` 34,650 դրամ:

13. Դիմադրության թունելի ներմուծում՝ 38,250 դրամ:

14. Վիրտուալ իրականության ակնոցի ներմուծում` 223,650 դրամ:

15. Հատակի ծածկի ձեռքբերում տեղական շուկայից՝ 730,000 դրամ:

16. Պրոյեկտորի ձեռքբերում տեղական շուկայից՝ 265,000 դրամ:

17. Երաժշտական սենսորային պատի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,890,000 դրամ:

18. Հատակի 3D հոլոգրաֆիկ պրոյեկտորի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,900,000 դրամ:

19. Աուդիո համակարգի ձեռքբերում տեղական շուկայից՝ 242,000 դրամ:

20. Կրկնակի գլաններով մարմինը սեղմող փափուկ գույքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 138,000 դրամ:

21. Համակարգչի ձեռքբերում տեղական շուկայից` 612,800 դրամ:

22. Օդորակչի ձեռքբերում տեղական շուկայից՝ 939,000 դրամ:

23. Մանկական կրթական 2D խաղերի ծրագրի ստեղծման ծառայությունների ձեռքբերում՝ 3,510,000 դրամ:

24. Գերզգայնությունը կարգավորող և հանգստացնող լուսային և պղպջակներով գլանի և կից նստարանի ձեռքբերում տեղական շուկայից՝ 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

25. Լուսային սեղանի ձեռքբերում տեղական շուկայից՝ 120,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

26. Լուսային պատի ձեռքբերում տեղական շուկայից՝ 220,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

27. Բիզիբորդի ձեռքբերում տեղական շուկայից՝ 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

28. Ակտիվ/խաղային սենյակի հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,001,500 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

29. Սողալու ու դիմադրության թունելի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

30. Հոտարձակող վահանակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 95,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

31. Ոտքերի մանիպուլյատիվ տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

32. Գրելու հմտությունները զարգացնող «Ամպիկ» տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 63,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

33. Լեդ օպտիկական լույսերով հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 989,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ):

34. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 3,500,000 դրամ:

35. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 360,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 3,500,000 դրամ:

2. Աուդիտորական ծառայություննեերի ձեռքբերում` 360,000 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Չեն նախատեսվում

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 -րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 11.05.23 N 324-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ հ. Մաթևոսյան

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։