Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2022 թվականի թիվ 71 քաղ. Մոսկվա

ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.` Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

ապրիլի 26-ի թիվ 71 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարվող

1. 12-րդ կետի ութերորդ պարբերության մեջ «97» թվերը փոխարինել «95» թվերով։

2. 10-րդ աղյուսակում 13.12.5 դիրքը և 13.12.5 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13.12.5 Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure) 18-րդ վանդակ

(քան. 6) О 1 եթե «Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշը (csdo:UnifıedNetMass Measure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զտաքաշի արժեքը՝ կիլոգրամներով

ա) չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ) - Մ 1 «Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «166» արժեքը

բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ) - Մ 1 «Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2016» արժեքը

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։