ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2022 թվականի թիվ 40 քաղ. Մոսկվա
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԹՂԹԵ ԲՈՒՅԹԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կլանման բարձր ունակություն ունեցող թաղանթանյութից պատրաստված՝ ատամնալցման (արմատնախողովակների չորացման և (կամ) դրանց մեջ դեղորայքի ներմուծման) համար ստերիլ փաթեթվածքով ատամնաբուժական թղթե բույթերն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3006 40 000 0 ենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: