Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Կիրառության ոլորտը

գործել է մինչև 2022-02-13Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառության ոլորտը

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող, նախկինում չշահագործված խաղալիքների վրա։

2. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված այն արտադրատեսակների վրա, որոնք չեն դիտվում որպես խաղալիք, ինչպես նաև անհատական պատվերով պատրաստված, ցուցադրանմուշ հանդիսացող խաղալիքների վրա։

3. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է պահանջներ խաղալիքների նկատմամբ՝ երեխաների և նրանց հսկող անձանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ խաղալիքներ ձեռքբերողներին (սպառողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։