Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2026-04-26Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Պաշտպանության մասով վերապահումը.

Հավելված 1. Այն արտադրանքի ցանկը, որի վերաբերյալ սահմանվում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները.

Հավելված 2. Մանածագործական նյութերին, արտադրատեսակներին և դրանցից պատրաստված հագուստին, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակների կենսաբանական և քիմիական անվտանգության պահանջները

Հավելված 3. Մանածագործական, պոլիմերային և այլ նյութերից, կաշվից, արհեստական կաշվից և դրանցից պատրաստված թեթև արդյունաբերության արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները

Հավելված 4. Մանածագործական-օժանդակ նյութերով մշակված մանածագործական նյութերի և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները

Հավելված 5. Կոշկեղենի մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները.

Հավելված 6. Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները.

Հավելված 7. Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների և դրանց պատրաստման համար նյութերի քիմիական անվտանգության պահանջները՝ կախված նյութի բաղադրությունից

Հավելված 8. Կաշվի, մորթու և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական և կենսաբանական անվտանգության պահանջները.

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»

Նախաբան

1. «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող թեթև արդյունաբերության արտադրանքի նկատմամբ կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, թեթև արդյունաբերության արտադրանքի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

3. Եթե թեթև արդյունաբերության արտադրանքի վերաբերյալ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր և (կամ) Եվրասիական տնտեսական համայնքի (այսուհետ՝ ԵվրԱզԷՍ) տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են պահանջներ տվյալ արտադրանքի նկատմամբ, ապա թեթև արդյունաբերության արտադրանքը պետք է համապատասխանի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի և (կամ) ԵվրԱզԷՍ-ի այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։