ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 350-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված համակարգչային սարքավորումները և տեսախցիկները (մեկ տեղ՝ 16 կգ ընդհանուր քաշով, 4,644.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 545.56 ԱՄՆ-ի դոլար փոխադրման և այլ ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում), ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
15.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 350-Ա որոշման
ՑԱՆԿ
ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ
NN
ը/կ Անվանումը Արժեքը (ԱՄՆ-ի
դոլար) Այլ ծախսեր (ԱՄՆ-ի
դոլար)
1. Մոդուլային համակարգչի սնուցման աղբյուր Corsair HX 1500i,
HXi Series 393.83 40.37
2. Հիշող սարք Samsung 990 PRO SSD 2TB 249.99 25.62
3. Արևային տեսախցիկ գիշերային տեսողությամբ Ceyomur
Solar Trail Camera 4K 30 fps 129.99 10.76
4. Պրոցեսոր Intel Core i9 - 13900K Desktop Processor 579.99 59.45
5. Տեսասարք ASUS ROG Strix GeForce RTX 4090 2,179.99 223.45
6. Կենտրոնական հիշող սարք Corsair Vengeance DDR5 64 GB 289.99 29.72
7. Մայրական սալիկ ASUS TUF Gaming Z790 - Plus WiFi 274.99 28.19
Ընդամենը 4,098.77 417.56
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
15.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ